05/12/2024 13:33
Աղազարյան Հովիկը հասկացել է, որ իրա դիմացն ագենտ է և մաման լացացրել է, եղա՞վ . Աղազարյանը ՔՊ-ի ձեռքում հայտնված իր նամակագրության մասին (Տեսանյութ)
ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը պնդում է, որ իր նամակագրության թեմային դրամատիզմ են հաղորդել և ինքը պատրաստ է դրանց հրապարակմանն ու չի ամաչի։
«Ես համաձայն եմ երկու տղամարդ լրագրող գան իմ և ՔՊ ղեկավարության կամ Ալեն Սիմոնյանի հետ նայեն գրառումները և գնահատեն՝ ինչքան ուզում են։ Չեմ ասում այն ճնշումները, որ պատերազմից հետո ես թիմից դուրս գամ պատերազմից հետո դուրս գամ վարչապետի դեմ, դրանք պետք չի»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Աղազարյանը նշեց, որ եթե կարդան կհասկանան, որ «Աղազարյան Հովիկը հասկացել է, որ իրա դիմացն ագենտ է, և մաման լացացրել է, եղավ՞»,-ասաց նա և նշեց, որ եթե իրենք չհրապարակեն, ինքը կհրապարակի։
Հովիկ Աղազարյանն անդրադառնալով հարցին, թե պատրա՞ստ է նրան, որ գլխավոր դատախազն իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով մտնի ԱԺ՝ ասաց, որ պատրաստ է. «Ես պատրաստվում եմ զոհը լինել»:
Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ինքն իր մանդատը վայր դնի. «Ինքը բոլոր միջոցներով կարող է հասնել նրան, որ ես մանդատից զրկվեմ, դրանք երկու տարբեր բաներ են»:
Աղազարյանը բացառեց, որ ինքնակամ վայր կդնի մանդատը. «Էլ ի՞նչ խնդիր, էլ պրծավ, Էլ ի՞նչ պիտի անեն: Մեկա էլի պիտի հրապարակեն, ասեն՝ այսպիսի բաներ է ասել, թող հրապարակեն: Այն անգամ էլ այս ձևի բան եղավ, ռեյտինգս չբարձրացավ, հիմա էլ ավելի շատ ռեյտինգս կբարձրանա»։
Նա նշեց, որ ճնշված է միայն այն պատճառով. որ ընկերները խուսափում են իրեն բարևել։