05/12/2024 17:06
Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը. վթարի մեղավորը եղել է նա
Երեկ խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում, այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Պարզվել է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ «Honda»-ն վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Գրիգորյանը, իսկ «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 26-ամյա Ալիկ Մկրտչյանը:
Վթարի հետևանքով Ա. Գրիգորյանը, ում առաջինը օգնության է հասել «Mercedes»-ի վարորդը և քաղաքացիները, տեղափոխվել է հիվանդանոց:
Ա. Գրիգորյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ժողովրդին հայտնի՝ «Ժողինստիտուտի» ռեկտորն է և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է նա, ով բախվել է «Mercedes»-ի հետնամասին: