05/12/2024 14:26
Երևանում 12 հոգու վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. վիրավորների վիճակը ծանր է
Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պարզվել է նրանց ինքնությունը՝ 24-ամյա Գրիշա Ա.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Երևանի բնակիչ 21-ամյա Ազատ Ծ-ն, ով հիվանդանոց է ընդունվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Երևանի բնակիչ 27-ամյա Մարատ Մ-ն, ով հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ:
Բժիշկները նշված անձանց վիճակները գնահատել են ծանր:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։