05/12/2024 12:55
Երբ ասում ենք «մաքուր», «կեղտոտ» աշխատավարձ, դրանով հարկի նկատմամբ վերաբերմունք ենք արտահայտում. սա պրոբլեմ է. Փաշինյան
Մեր խոսույթի մեջ էդպիսի ժարգոնային բան կա չէ՞, երբ ասում ենք «մաքուր», թե «կեղտոտ» աշխատավարձն է այդքան, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Եկեք մի հատ վերլուծենք, թե սա ինչ է նշանակում: «Կեղտոտ»-ը գիտե՞ք որն է, որ հարկը մեջն է, այսինքն՝ մենք ստանում ենք 100 հազար դրամ աշխատավարձ, դրանից պետք է վճարենք 20 տոկոս եկամտային հարկ: Ու այստեղ հարկի նկատմամբ վերաբերմունք է արտահայտում դա: Սա լուրջ խնդիր է, մենք չենք ֆիքսում դա: Հետո այստեղից հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքն է ձևավորվում: Այդ եկամտային հարկը գնում է բյուջե՝ ծառայում քոլեջի, ճանապարհի կառուցմանը: Սա ընտանեկան բյուջեի տրամաբանության շատ վառ արտահայտումն է: Սա էլ է պետության և ապապետության արանքում, ո՞նց կարող ես դու քո պետության համար գումարի մասհանումն այդպիսի վերնագրի ներքո ներկայացնել և նման բառապաշարով ներկայացնել: Բայց մենք դա անում ենք»: