05/12/2024 20:18
Դեռ այդքան էլ հստակ չէ, թե Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում». իրավիճակային նոր զարգացումները պարզ կդառնան առաջիկայում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանի ԱԳՆ-ն արտահոսքի միջոցով տեղեկացրել է, որ մերժել է ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությունը ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Սա, նրա խոսքով, այն պարագայում, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները դեռ նոյեմբերին հայտարարում էին, որ COP29-ի ավարտից հետո` դեկտեմբերին, Հայաստանի հետ բանակցությունները վերսկսվելու են:
«Մի կողմ դնենք Արևմուտքի նկատմամբ ադրբեջանական «կապրիզներն» ու ռուսներին «ծախվող» սիգնալները, սակայն դեռ այդքան էլ հստակ չէ, թե բանակցային գործընթացի կոնկրետ ո՞ր դրույթներն ու քմահաճույքներն են այս փուլում արգելակում բանակցությունների վերսկսումը և Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում»:
Հ.Գ. Ադրբեջանական ավանդական նախապայմաններն ու պահանջները հայտնի են, իսկ իրավիճակային նոր զարգացումները պարզ կդառնան առաջիկայում»,- նշել է Աբրահամյանը: