05/12/2024 18:14
Նիկոլ Փաշինյան, լսիր, մենք 1991թ.-ից հետո ցույց տվեցինք մեր ազգի բազուկը, էդ դու նորից մեզ դարձրիր նահատակ. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ կյանքը ծախսելու է գործած մեղքերից ազատվելու փորձերի վրա։ Կործանարար աղետներ է բերել, հիմա փորձում է ձևացնել, թե ինքն իրեն էլ հարցեր չունի, բա եթե այդպես է, ինչու՞ է բոլոր հնարավոր ելույթները նվիրում մեկ հարցի, թե, իրբ, իր քաղաքականությունը Արցախի հարցում միակ հնարավորն էր, ճիշտ էր,- Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Ասում է՝ ես Ղարաբաղը զոհաբերեցի, որ փրկեմ հայոց պետականությունը, բայց ինքը ոչ միայն Ղարաբաղը կործանեց, հիմա էլ անցել է Հայաստանի Հանրապետությանը. ծայրահեղականից հիմա էլ վերածվել է խաղաղություն մուրողի, բայց անգամ դա չի կարողանում անել։ Ասում է՝ աշխարհը մեզ ընկալում է որպես նահատակ, լսիր, մենք դա փոխել էինք, աշխարհը մեզ որպես նահատակ ընկալել է մինչև 1991 թվականը, դրանից հետո մենք ցույց տվեցինք մեր ազգի բազուկը, դու մեզ նորից դարձրիր նահատակ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։