05/12/2024 17:28
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայացել ադրբեջանական կողմի պատճառով. Բաքուն մերժել է Բլինքենի առաջարկը
Մալթայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայացել ադրբեջանական կողմի պատճառով:
Ըստ ադբեջանական ԶԼՄ-ների` Բաքուն մերժել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկը:
«Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում, որ Միացյալ Նահանգները մասնակցի խաղաղության օրակարգին և դա տեղին չի համարում»,- ԶԼՄ-ներին ասել է դիվանագիտական աղբյուրը։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն Aysor.am-ին ասել էր, որ Մալթայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպում նախատեսված չէ։