11/12/2024 18:41
Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան էջից անհետացավ հայտարարության այն «սքրինշոթը», որում երևում էր Մխիթար Հայրապետյանի անունը
Հակոբ Ասլանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր մի հայտարարություն, որում նշված էր, թե փոխել է ՔՊ խմբակցության հետ համագործակցությունը դադարեցնելու իր մտադրությունը։ Ասլանյանը, սակայն, հավանաբար չէր նկատել, որ հրապարակում է իր և ԲՏԱ նախարար Մխիթարյանի երկխոսության սքրինշոթը, որից պարզ էր դառնում, որ տեքստն իրեն ուղարկել է Հայրապետյանը։
Դրանից հետո Ասլանյանը ևս 4 անգամ հրապարակեց հայտարարության սքրինշոթը, բայց արդեն այնպես, որ Մխիթար Հայրապետյանի անունը չերևա։ Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան էջից անհետացավ այն տարբերակը, որում երևում էր նաև Մխիթար Հայրապետյանի անունը։