11/12/2024 20:17
«Ես էն մարդն եմ, որ ինձ ճնշե՞ն»․ Ասլանյանը պնդում է՝ ինչ արել է, սեփական կամքով է արել
Ազգային ժողովի՝ դեռ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը պնդում է՝ ճնշումների արդյունքում չէ, որ հետ է կանգնել իր նախորդ հայտարարությունից, որում նշել էր, թե դադարեցնում է համագործակցությունը ՔՊ-ի հետ։
Հիշեցնենք՝ քիչ առաջ Ասլանյանը մեկ այլ հայտարարություն էր տարածել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի «օգնությամբ», որում նշված էր, թե նախորդ հայտարարությունը «սխալ է»։
Հարցին՝ ճնշումների արդյունքու՞մ է վերջին հայտարարությունն արել, Ասլանյանը 24news.am-ին ասել է՝ ոչ։
«Ես էն մարդն եմ, որ ինձ ճնշե՞ն։ Չէ, ճնշում չի եղել։ Որոշումս էդպես է եղել։ Հապճեպ է եղել, հիմա էլ փոխվել է»,- ասել է Ասլանյանը։