Այսօր, 13:06
Ադրբեջանի հետ առանց միջնորդի բանակցությունները որևէ կերպ Հայաստանի շահերից չեն բխում. Հովհաննիսյան (Տեսանյութ)
Ուղղակի անհնար է ասել, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական հարաբերություններում, քանի որ պատերազմից հետո մենք այդ ռեսուրսը չունենք առանց միջնորդի գնալ հայ-ադրբեջանաթուրքական բանակցությունների և դիմակայել նրանց պահանջներին, լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Պաշտոնական Երևանը մի քանի անգամ շեշտել է, որ մեզ միջնորդներ պետք չեն։ Իմ կարծիքով, դա Ադրբեջանի պահանջն է, որն իրականացնում է Երևանը, և Ադրբեջանն իր արևելյան ճկունությամբ լավ հարաբերություններ ունի թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի հետ, բայց բոլոր վտանգավոր և վիճահարույց գաղափարները հնչեցնում է Երևանի շուրթերով»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, թե առանց միջնորդի բանակցությունները որևէ կերպ Հայաստանի շահերից չեն բխում, քանի որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ամեն վայրկյան պատրաստ են լինելու խախտել ցանկացած պայմանավորվածություն։