11/12/2024 21:14
Ասլանյանը չի ցանկանում մանդատը վայր դնել
Քիչ առաջ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ Հակոբ Ասլանյանին հեռացրել են խմբակցությունից։
«Մենք պարոն Ասլանյանին հնարավորություն ենք տվել բացատրելու իր գործողությունների տրամաբանությունը, նա, ըստ էության, չի կարողացել հիմնավորել իր գործողությունների տրամաբանությունը, ինչի հետևանքով խմբակցությունը միաձայն որոշում է կաայացրել պարոն Ասլանյանին հեռացնել խմբաակցությունից»,- 24news.am-ին ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց նաև՝ Ասլանյանը մանդատը չի ցանկանում վայր դնել․
«Մանդատի հարցը քննարկել ենք, նկատել եմ, որ պարոն Ասլանյանը չի ցանկանում դնել իր մանդատը»։