Այսօր, 13:09
Փրայմերիզը Գյումրիում հաջողվել է, և ՔՊ-ն այդ մոդելը համայնքների զգալի մասում համարում է կիրառելի. Նախարար
Գյումրիի ավագանին ցրվել է, որովհետև ավելի քան 3 ամիս նիստեր չեն գումարվել, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ինչ վերաբերում է Շիրակի մարզպետի փոփոխությանը, նախարարն ասաց, թե հարցը մի քանի շերտեր ունի։
«Ճիշտ կլինի, որ այդ հարցը մեկնաբանի պարոն Մուրադյանը»։
Հիշեցնենք, կավարության այսօրվա նիստում հայտարարվեց, որ Շիրակի մարզպես Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։
ՏԿԵ նախարարը չբացառեց, որ Փարաքարում էլ կարող է փրայմերիզի մոդելը կիրառվի։
«Այո՛, փրայմերիզը Գյումրիում հաջողվել է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ մոդելը համայնքների զգալի մասում համարում է կիրառելի»,-ասաց Խուդաթյանը։