Այսօր, 14:34
Ասլանյանի և Աղազարյանի հեռացումը տրամաբանական է. հանրային մարդիկ պետք է որոշակի զսպվածություն պահեն. Պապոյան
Հեռացումը շատ տրամաբանական եմ համարում, անթույլատրելի եմ համարում երկրին, պետությանը, ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկությունները, որոնց մարդն ի պաշտոնե տիրապետում է, հրապարակելը, այստեղ-այնտեղ խոսելը. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի՝ խմբակցությունից հեռացմանը։
«Բոլոր քաղաքական գործիչները, հանրային մարդիկ, պետք է որոշակի զսպվածություն պահեն։ Այո, ամեն մեկն ունի իր անձնական կյանքը, բայց քաղաքական կուսակցության անդամ, հանրային քաղաքական դեմք լինելը պահանջում է համապատասխանել որոշակի բարոյականության»,- ասաց Պապոյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք նորմալ է, որ անձնական գրառումները կուսակցությունում բացում, կարդում են։