13/12/2024 20:32
Ռուսաստանը ոչ թե հրադադար է ցանկանում, այլ խաղաղություն․ Պեսկով
Ռուսաստանը ձգտում է ոչ թե հրադադարի, այլ խաղաղության, որը կարող է հաստատվել Մոսկվայի պայմանները կատարելու դեպքում, հայտարարել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Բազմիցս ասել ենք, որ պարզապես հրադադարի չենք ձգտում։ Մենք ցանկանում ենք խաղաղություն, որը կհաստատվի, երբ կկատարվեն մեր պայմանները և երբ մենք կհասնենք այն բոլոր նպատակներին, որոնք դրել ենք մեր առջև»,- ասել է Պեսկովը։