13/12/2024 21:08
Ռուսաստանը բանակցում է Սիրիայի նոր իշխանությունների հետ` իր երկու ռազմաբազաները պահպանելու հարցի շուրջ
Ռուսաստանը բանակցություններ է վարում Սիրիայի նոր իշխանությունների հետ` երկրի տարածքում իր ռազմական ներկայությունը պահպանելու և ռուսական երկու ռազմաբազաների գործունեությունը շարունակելու հարցի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ իր աղբյուրին։
«Մոսկվան բանակցություններ է վարում Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ իր ռազմական ներկայությունը և Տարտուսում ու Լաթաքիայում ռուսական ռազմաբազաների կարգավիճակը պահպանելու հարցի շուրջ։ Ռուսական կողմն անվտանգության ժամանակավոր երաշխիքներ ունի, ուստի ռազմաբազաները գործում են սովորական ռեժիմով»,- ասել է գործակալության աղբյուրը։