13/12/2024 21:22
Viber-ն արգելափակվեց Ռուսաստանի տարածքում
«Ռոսկոմնադզոր»-ն արգելափակել է Viber հավելվածը Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի օրենսդրության պահանջները չկատարելը։
«Viber ծառայության հասանելիությունը սահմանափակվել է՝ Ռուսաստանի օրենսդրության պահանջները խախտելու պատճառով։ Այդ պահանջների կատարումը անհրաժեշտ է՝ հավելվածը ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով օգտագործելու, այդ նպատակների իրագործման համար քաղաքացիների հավաքագրումը, թմրանյութերի վաճառքը, ինչպես նաև հակաօրինական տեղեկատվության տեղադրումը կանխելու համար»,- նշված է «Ռոսկոմնադզորի» հաղորդագրությունում։