Այսօր, 18:30
Լարսը փակվեց նաև մարդատար ավտոմեքենաների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմանների պատճառով փակվել էր բեռնատարների համար։ Այժմ այն փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների հաամար։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։
«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է հաղորդագրությունում։