Այսօր, 13:57
Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը (Տեսանյութ)
Ակբա բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) նոր համագործակցության արդյունքում Ակբան 50 միլիոն դոլար կուղղի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, զարգացմանը։
Նոր համագործակցությամբ IFC-ն կկիսի Ակբա բանկի կողմից տրամադրվող 50 միլիոն դոլարի չափով վարկերի՝ մինչև 50%-ի վերադարձելիության ռիսկը։ Համագործակցությունն Ակբա բանկին թույլ կտա էլ ավելի ընդլայնել Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ֆինանսավորումը։
«IFC-ի հետ այս նոր համագործակցությունը կարևոր նախագիծ է. այն ուղված է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների աջակցմանը։ Ծրագիրը ռիսկերը կիսելու մասին է. IFC-ն աջակցում է, որ ավելի համարձակ լինենք, ակտիվորեն ու համարձակորեն ֆինանսավորենք միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Կարծում եմ, որ մենք շատ արագ կարող ենք տեղաբաշխել այս միջոցները»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Ակբա բանկի հետ ռիսկի կիսման այս համագործակցությունը կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն աջակցում է երկրի կայուն և ներառական զարգացմանը։ Այս նախագծով մենք նպաստելու ենք Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, մասնավորապես՝ լուծելով ֆինանսական ռեսուրսների ներգրավման հարցում նրանց առջև ծառացած մարտահրավերները։ Շատ կարևոր է, որ այս համագործակցությունից օգտվեն նաև կանանց պատկանող ձեռնարկությունները, քանի որ ֆինանսավորման արգելքները հատկապես ակնառու են կանանց պատկանող ՓՄՁ հատվածում, գյուղական տարածքներում և ագրոբիզնեսում»,- նշել է IFC-ի՝ Եվրոպայում ֆինանսական հաստատությունների խմբի տարածաշրջանային ավագ մենեջեր Մարսելո Կաստեյանոuը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: