Այսօր, 16:24
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 13-ի և 15-ի ցերեկը, 14-ին, 16-ի ուշ երեկոյան, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 15-16-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 13-ին՝ 17-20 մ/վ, դեկտեմբերի 14-ին, 16-18-ը՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-15-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 14-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 14-ի և 17-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում` ձյան տեսքով։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։