Այսօր, 13:04
«Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել. մահվան հանգամանքները պարզվում են
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է:
Բժիշկները այս պահին պարզում են մահվան հանգամանքը: