Այսօր, 16:51
ՀՀ տարածքում «Ստարլինկ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը բավարարվել են․ թևակոխում ենք թեստավորման փուլ․ Հայրապետյան
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ բավարարվել են ՀՀ տարածքում «Ստարլինկ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը։
«Դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի՝ ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով՝ բավարարվել են ՀՀ տարածքում «Ստարլինկ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը՝
1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:
2. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կազմակերպման համար երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:
Այսպիսով, լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, և այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս եմ՝ մոտակա ամիսներին կավարտվի և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի», - գրել է նա։