Այսօր, 09:07
«Հրապարակ». Գեղամ Նազարյանից պահանջել են, որ հեռանա նաև խմբակցությանը հատկացված հարկաբաժնից
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունը վերջերս խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանից պահանջել է, որ հեռանա նաև խմբակցությանը հատկացված հարկաբաժնից և իր աշխատասենյակը տեղափոխի խորհրդարանի մեկ այլ հարկաբաժին։
Նազարյանը փորձել է համոզել, որ տարիուկես է մնացել, տեղափոխություն անելու իմաստ չկա, սակայն ընդդիմադիրները պնդել են, թե ուզում են, որ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեղափոխվի իրենց մոտ, որի աշխատասենյակը խորհրդարանի նոր ֆոյեում է՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հարկաբաժնում՝ ՔՊ-ականների հարևանությամբ։ Ի վերջո, բարտեր են արել՝ Նազարյանին ուղարկելով ՔՊ-ականների մոտ՝ Արթուր Խաչատրյանի զբաղեցրած աշխատասենյակ, իսկ Խաչատրյանին բերել են խմբակցությունից հեռացած Նազարյանի սենյակ»։