Այսօր, 10:41
«Գնդակահարության պատի տակ» իմ գրառման ներքո 2 500 մեկնաբանություն կա, առնվազն իմացեք, որ կարդում եմ և կարձագանքեմ. Փաշինյան (Տեսանյութ)
Իմ՝ «գնդակահարության պատի տակ» գրառման մեկնաբանություններն էի կարդում՝ 1 ժամից ավելի, բայց չավարտվեց, որովհետև 2 500 մեկնաբանություն կա. ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա դեռ կարդում է, ասաց, որ կարձագանքի դրանց։
«Առնվազն իմացեք, որ կարդում եմ և որոշակի պարբերականությամբ կարձագանքեմ, որովհետև մեծ մասամբ այն օրակարգն է, որի շուրջ քաղաքացիների հետ հաղորդակցության անհրաժեշտություն կա, և ես որոշակի պարբերականությամբ կապահովեմ»,-ասաց նա և համբերություն մաղթեց, քանզի «ժամանակատար գործ է»։