14/12/2024 15:36
Էրդողանը հայտնել է Սիրիայի տարածքները Թուրքիային միացնելու պլանների մասին
Սաքարիայում կուսակիցների առջեւ ելույթի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է «վերանայել Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները եւ սիրիական տարածքները միացնել Թուրքիայի կազմին», - տեղեկացրել է «Թուրքիայի գլխավոր նորություններ» տելեգրամ-ալիքը։
«Հետաքրքիր է, թե ինչ տեղի կունենար, եթե այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմը վերափոխում էր սահմանները մեր տարածաշրջանում, պայմաններն այլ լինեին։
Քաղաքները, որոնք մենք անվանում ենք Հալեպ, Իդլիբ, Դամասկոս եւ Ռաքքա, կդառնան մեր նահանգները, ինչպես Անթեփը, Հաթայը եւ Ուրֆան»,- մեջբերել են Էրդողանին։