Այսօր, 13:37
Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը երեկ փակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար», - ասել է Հակոբյանը: