Այսօր, 20:42
Մեդվեդևը չի բացառում, որ Ռուսաստանի կազմում նոր տարածքներ հայտնվեն
«Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ռուսաստանի կազմում նոր շրջաններ հայտնվեն։
«Պետք է այնպես անել, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ներուժն ամբողջությամբ իրացվի։ Դրանով կզբաղվենք «Ժողովրդական ծրագրի» շրջանակներում, որում ներառված է «Նոր շրջանների զարգացում» բաժինը։ Ի դեպ, այդ փորձը կարող է պահանջված լինել նաև այն դեպքում, եթե մեր երկրի տարածքում էլի նոր շրջաններ հայտնվեն»,- ասել է Մեդվեդևը՝ «Եդինայա Ռոսիա»-ի համագումարի ժամանակ։
Նա նշել է նաև, որ ՌԴ կազմ մտած նոր շրջաններից յուրաքանչյուրը «դառնալու է հզոր շարժիչ՝ ողջ պետության զարգացման համար»։