Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից գործադրվում է դենացիոնալիզացիայի ծրագիր. Իշխան Սաղաթելյան

Այսօր, 12:17

Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից գործադրվում է դենացիոնալիզացիայի ծրագիր. Իշխան Սաղաթելյան


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ներակայցուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» միջազգային գիտաժողովում.

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր մենք քննարկում ենք մեր օրերի ամենաարդիական ու կարևոր թեմաներից մեկը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մարտահրավերները։ Սա միայն քաղաքական կամ դիվանագիտական խնդիր չէ. սա մեր ազգային-պետական գոյության և ինքնության հարցն է։

Նախ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել այս խորհրդաժողովի զեկուցողներին, ովքեր անգնահատելի աշխատանք են կատարել այս հարցերի տարբեր ասպեկտները ներկայացնելու և վերլուծելու ուղղությամբ։

2020 թվականի պատերազմը ոչ միայն հարված հասցրեց Արցախին և Հայաստանին, այլև խաթարեց տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։

Հիմա արդեն կարող ենք վստահորեն ասել՝ Արցախի օկուպացիայով Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն ամրապնդեցին իրենց դիրքերը տարածաշրջանում, այլև մեկնարկեց ողջ տարածաշրջանը դոմինոյի շղթայական ռեակցիայով ապակայունացնելու, հակամարտությունները ուժի կիրառման միջոցով լուծելու նոր փուլ։ Արցախը դոմինոյի շղթայի առաջին օղակն էր։

Ուժերի հավասարակշռության բացակայության պայմաններում Թուրքիան այսօր  բացարձակ անպատժելիորեն է գործում ողջ տարածաշրջանում, և դրա վկայությունն են վերջին զարգացումները։

Կարծում եմ, արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ հայկական Արցախը զրահաբաճկոնի դեր էր կատարում ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար՝ պահպանելով ուժային հավասարակշռություն և տարածաշրջանային կայունություն։

Ի վերջո՝ պետք է գիտակցենք, որ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի նպատակը միայն տարածքների զավթումը կամ տնտեսական շահերը չեն։ Նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան։

Դատենք փաստերով։

Պատերազմի արդյունքներն անդրադարձան նաև տասնամյակներ տևած Մինսկի համանախագահ երկրների գլխավորությամբ ընթացող  բանակցային գործընթացի և տարածաշրջանում նրանց դերակատարության վրա։

Բավական արագ և առաջին հերթին Հայաստանի գործող իշխանության համաձայնությամբ ու թույլտվությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ըստ էության փոխարինեց Թուրքիան։

Ակնհայտ է, որ մեր ժողովրդի թիկունքում ՀՀ գործող իշխանությունները թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ ձեռք են բերում պայմանավորվածություններ, որոնք մեր ողջ հանրությանը պարբերաբար կանգնեցնում են կայացած փաստի առջև։

Եվ հենց այս համատեքստում մենք արձանագրում ենք իրողություններ, որոնք մեզ թույլ են տալիս եզրակացնելու՝ այդ բանակցություններին քննարկվում և իրականում մեր նկատմամբ գործադրվում է դենացոնալիզացիայի ծրագիր։

Դենացիոնալիզացիան կամ էթնիկ ինքնության ոչնչացումը ներառում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են որևէ ազգի կամ էթնիկ խմբի ազգային ինքնության, մշակույթի և ազգային դիմագծի վերացմանը:

Դենացիոնալիզացիան կարող է իրականացվել տարբեր ձևերով՝

-լեզվի և կրթական համակարգի փոփոխությամբ,
-մշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ յուրացմամբ,
-պատմական փաստերի կեղծումով,
-բնակչության բռնի տեղահանումով կամ ձուլման քաղաքականության գործադրմամբ,
-ազգային արժեքների և ավանդույթների նսեմացմամբ կամ արգելքով:

Հենց այս ծրագրի շրջանակներում է սեփական հայրենիքում ցեղասպանված ժողովուրդը ներկայացվում որպես ագրեսոր, իսկ ցեղասպանը՝ որպես խաղաղարար։

Այս շղթայի մաս են կազմում Անկախության հռչակագրի նկատմամբ ոտնձգությունները, հայկական բանակի վրա հարձակումները։

Այս երևույթի դրսևորումներն են ՀՀ պետական խորհրդանիշերի, զինանշանի և օրհներգի դեմ հարձակումները, դրանք փոփոխելու առաջին հայացքից անտրամաբանական ցանկությունները, բայց խորքում հայկականության դեմ պայքարը։

Այս գործընթացի դրսևորումն է նաև իշխանության կողմից դաշտ նետվող՝ իրակա՞ն, թե՞ պատմական Հայաստան, Արագա՞ծ, թե՞ Արարարտ արհեստական քննարկումները։

Այս համատեքստում է նաև Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանությունից և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումը։

Այսպիսով միակ իրական առաջարկը, որն արվում է մեզ, հետևյալն է. հրաժարվել հնարավոր բոլոր գործիքակազմերով սեփական իրավունքների պաշտպանությունից և ապավինել Թուրքիայի ու Ադրբեջանի բարեգթությանը։ Սա ոչ թե խաղաղության հասնելու բանաձև է, այլ ինքնաոչնչացման ուղի։ Մենք մերժո՛ւմ ենք այդ ճանապարհը։

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՅԴ-ին հաճախ մեղադրում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ լինելու մեջ։ Իրականում, սակայն, մենք երբեք հանդես չենք եկել նման դիրքորոշումներով, սակայն մեզ միշտ հետաքրքրել է այն գինը, որը մենք վճարելու ենք որևէ պայմանավորվածության դեպքում։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի՛ կարող լինել ուրացման և ինքնությունից հրաժարման ճանապարհով։ Այդ փաստը պետք է ընդունի նաև Թուրքիան։

Հրաժարվելով մեր իրավունքներից՝ մենք հրաժարվում ենք մեր ապագայից։ Սա պարզ ընտրություն է՝ դառնալ ազգային պետություն, որոշել սեփական ճակատագի՞րը, թե՞ անվտանգություն մուրալ թշնամիներից։

Հետևաբար, մենք չենք կարող հրաժարվել մեր պաշտպանությունից  «խաղաղություն» բառը վերանգրում պարունակող ինչ-որ թղթերի դիմաց։

Հայաստանի ապագան կարող է կառուցվել միայն ուժի, ազգային արժանապատվության և մեր անժամանցելի իրավունքների պաշտպանության վրա։

Լիահույս եմ, որ այսօր հրավիրված խորհրդաժողովի զեկուցողները կանդրադառնան բոլոր այս խնդիրներին՝ մեր հայրենակիցներին ներկայացնելով իրականությունը։

Հաջողություն եմ մաղթում խորհրդաժողովի աշխատանքներին»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:36 Էրդողանը հայտնել է Սիրիայի տարածքները Թուրքիային միացնելու պլանների մասին Այսօր, 15:25 Ռուսաստանի տարածքում Viber հավելվածն արգելափակվել է Այսօր, 15:11 Վրաստանի նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին Այսօր, 15:01 Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը դատապարտվեց ցմահ ազատազրկման Այսօր, 14:34 Անհուսալի վարկեր ունեցողներին տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը քաղաքական նախաձեռնություն է. Անանյան Այսօր, 14:27 Դեկտեմբերի 20-ին կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը Այսօր, 14:18 Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին բուք է Այսօր, 14:08 Մեր բազմահազար քաղաքացիների անհուսալի վարկերի ճակատագիրը Այսօր, 13:48 Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ Ոստիկանություն Այսօր, 13:37 Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար Այսօր, 13:22 ՀԱՊԿ բոլոր անդամները խիստ մտահոգված էին Ուկրաինայի իրադարձություններով եւ վախեցած կրկնությունից. Բորդյուժա Այսօր, 13:02 Երևանում 23-ամյա երիտասարդն իր երկու եղբայրների հետ վիճաբանել, ապա դանակահարել է 2 անչափահասների․ կան ձերբակալվածներ Այսօր, 12:30 Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն. Գյուլեր Այսօր, 12:17 Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից գործադրվում է դենացիոնալիզացիայի ծրագիր. Իշխան Սաղաթելյան Այսօր, 12:15 ԶՈւ-ում իրավունքների պաշտպանության հարցերն ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ Այսօր, 11:56 Շրջայց՝ Աբովյանի երիտասարդական բազմաբնակարան համալիրում, բնակարանների թիվն ավելացել է 800-ով. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) Այսօր, 11:46 Եկեղեցին այսօր նշում է Ս. Հակոբ Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը Այսօր, 11:33 Վթար՝ Աբովյան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ Այսօր, 11:26 Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրգործը դատախազն ուղարկել է դատարան Այսօր, 11:17 Բավրա գյուղում կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը Այսօր, 11:01 Վստահ չեմ, որ Սիրիայում, ռազմաքաղաքական առումով, իրադրությունը վերջնական հանգուցալուծվել է. Աբրահամյան Այսօր, 10:41 «Գնդակահարության պատի տակ» իմ գրառման ներքո 2 500 մեկնաբանություն կա, առնվազն իմացեք, որ կարդում եմ և կարձագանքեմ. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:27 Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են` միակ թեկնածուով Այսօր, 10:10 Դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Էմանուել Մակրոնին Այսօր, 09:50 Մայրաքաղաքի բարձրադիր հատվածներում սպասվում է ձյուն Այսօր, 09:27 Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, Կապանում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում Այսօր, 09:25 «Ժողովուրդ». ՔՊ-ի հերթական պատգամավորն՝ առանց բարձրագույն կրթության Այսօր, 09:23 «Հրապարակ». Աղազարյանին առաջարկել են, որ կուսակցականներով «քցվեն»` փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի Այսօր, 09:17 «Ժողովուրդ». Արթուր Պողոսյանի գործողությունները կամ քայլերը ՔԿ-ում կառավարվում են Գլխավոր դատախազությունից Այսօր, 09:04 «Հրապարակ». Երբ է նախատեսված Մատվիենկոյի այցը Հայաստան Այսօր, 09:02 «Փաստ». Ինչո՞ւ է փաշինյանական իշխանության «շփումը» հայ ժողովրդի հետ տեղի ունենում բացառապես ծեծուջարդով, ոստիկանական մահակներով Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանից ու Հակոբ Ասլանյանից հետո հաջորդը Գագիկ Մելքոնյանն է Այսօր, 08:56 «Հրապարակ». ՔՊ-ականներն ահուսարսափի մեջ են Այսօր, 08:55 «Փաստ». ՀՖՖ նախկին բոլոր ղեկավարների ժամանակ լուրջ աշխատանք է իրականացվել ՈՒԵՖԱ-ի հետ Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանին մի քանի անգամ մանր եղջերավոր անասուններ արտահանելու գործով կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե 13/12/2024 22:32 Վարիկոցելե․ Սերմնալարի երակների վարիկոզ լայնացումը՝ անպտղության ռիսկ 13/12/2024 22:13 Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել 13/12/2024 21:59 Վեհափառ Հայրապետը եկեղեցականներին հորդորել է փորձն ու գիտելիքներն ի սպաս դնել ազգային-եկեղեցական կյանքում առկա մարտահրավերների հաղթահարմանը 13/12/2024 21:42 Ուկրաինան շուտով կվերածվի զենքի «սև շուկայի»․ Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար 13/12/2024 21:22 Viber-ն արգելափակվեց Ռուսաստանի տարածքում 13/12/2024 21:08 Ռուսաստանը բանակցում է Սիրիայի նոր իշխանությունների հետ` իր երկու ռազմաբազաները պահպանելու հարցի շուրջ 13/12/2024 20:50 Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Իրանում դա լավագույնս գիտակցում են՝ փորձելով վերադասավորվել․ Ոսկանյան 13/12/2024 20:32 Ռուսաստանը ոչ թե հրադադար է ցանկանում, այլ խաղաղություն․ Պեսկով 13/12/2024 20:14 Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Արագած-Սպիտակ, Արագած-Արթիկ ճանապարհահատվածներում, Աշոցքում, Ամասիայում բուք է 13/12/2024 19:57 Ազատավան գյուղում բախվել են VAZ-ն ու KamAZ-ը․ զոհ և տուժածներ կան 13/12/2024 19:41 Պորտուգալիան և Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն․ Մեծ տարբերություն չկա, թե նրանցից որը կլինի մեր մրցակիցը․ Վարազդատ Հարոյան 13/12/2024 19:23 «Չեն կարողացել փաստել մսի սպանդանոցային ծագումը»․ ՍԱՏՄ-ն հայտնում է՝ առգրավել և ոչնչացրել են մեկ տոննա միս 13/12/2024 19:05 Շմոլ գազից թունավորում. Ի՞նչ անել 13/12/2024 18:48 Ֆրանսիան նոր վարչապետ ունի 13/12/2024 18:30 Լարսը փակվեց նաև մարդատար ավտոմեքենաների համար 13/12/2024 18:22 Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար 13/12/2024 18:07 «Դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից»․ Գոռ Աբրահամյան 13/12/2024 17:53 «ԵԱՏՄ-ի տրանսպորտային և լոգիստիկ ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում»․ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին 13/12/2024 17:38 Ավտոմեքենաների բախումից հետո հրդեհ է բռնկվել․ տուժած քաղաքացիներ կան 13/12/2024 17:19 Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու մարզերի, Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին առկա է մերկասառույց 13/12/2024 17:04 «ՔՊ-ական հակում ունեցողներին կաշառելու ձև է»․ Բագրատյանը հիշեցնում է՝ բյուջեն բոլորինն է, իշխանությանը ոչ ոք իրավունք չի տվել հանրային միջոցները ծախսել մի հատուկ սոցիալական խավի բարեկեցության վրա 13/12/2024 16:51 ՀՀ տարածքում «Ստարլինկ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը բավարարվել են․ թևակոխում ենք թեստավորման փուլ․ Հայրապետյան 13/12/2024 16:34 Կոտայքի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել 13/12/2024 16:29 Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգը. Նարեկ Հախնազարյան 13/12/2024 16:24 Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 13/12/2024 16:20 Քննարկվել է ուղևորների և բեռների վերահսկողությունը սահմանային կետում․ նախանշվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը 13/12/2024 16:07 Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. Գաբրիելյան 13/12/2024 15:49 Նիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ․ Ֆարմանյան 13/12/2024 15:38 Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար 13/12/2024 15:30 44–օրյա պատերազմում զոհվածների մասունքներ կան, որոնք, վնասման աստիճանից ելնելով, ԴՆԹ փորձարկման ենթակա չեն. Նախարար 13/12/2024 15:13 ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների 13/12/2024 15:01 Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալու է «իրական հերոս». Էլինար Վարդանյան 13/12/2024 14:47 «ՀՀ վերազինումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում խաղաղության վրա»․ Ադրբեջանի ՊՆ ղեկավար 13/12/2024 14:39 Շանթ Սարգսյանը շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը 13/12/2024 14:35 «Վանաձոր ԲԿ»-ում մահացած 13-ամյա երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, առավոտյան վիճակը կտրուկ վատացել է. ԲԿ 13/12/2024 14:19 Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Գաբրիելիուս Լանդսբերգիսի աջակցությունը Հայաստանին 13/12/2024 14:17 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 145 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 26 մարդ 13/12/2024 14:13 Բախվել են «Dodge»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 2 վիրավոր 13/12/2024 14:08 Անհուսալի վարկեր ունեցող անձանց համար կիրականացվի աջակցության ծրագիր 13/12/2024 14:07 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ծրագրված չէ. Պեսկով 13/12/2024 14:02 «Արթկոսմեդ»-ի լիցենզիան կկասեցվի. նախարարությունը մինջորդություն է ստացել 13/12/2024 13:57 Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը (Տեսանյութ) 13/12/2024 13:52 Վանաձորում ժողովրդավարությունը վտանգված է. մի՛ արհամարհեք վանաձորցուն. Վահե Դոխոյան 13/12/2024 13:47 ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ, պետք է շարունակել պայքարել. Օկամպո 13/12/2024 13:37 Դավիթ Խուդաթյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Սարիկ Մինասյանին 13/12/2024 13:31 Փաշինյանի նոր խաղը՝ Գյումրիում. փրայմերիզ, ռեբրենդինգ և կուլիսային բանակցություններ. Գագիկ Համբարյան 13/12/2024 13:23 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա 13/12/2024 13:20 Մեքենան բախվել է պարսպին, 18-ամյա ուղևորը մահացել է 13/12/2024 13:04 «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել. մահվան հանգամանքները պարզվում են 13/12/2024 13:01 Աշխատում ենք հանրային սննդի օբյեկտների հետ, որ վերանայեն սննդի մեջ աղի չափաքանակը. Անահիտ Ավանեսյան 13/12/2024 12:42 Տոն, որ քիչ ժողովուրդների է հասու 13/12/2024 12:34 Թուրքիան Դամասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակել 13/12/2024 12:29 «Գում»-ի շուկայից մոտ մեկ տոննա միս է առգրավվել. այն կոչնչացվի. ՍԱՏՄ 13/12/2024 12:25 Ադրբեջանում զորակոչի առավելագույն տարիքը կկրճատվի՝ 35-ից հասցվելով 30 տարեկանի 13/12/2024 12:18 Իշխանությունը նախատեսում է Սուրբ Հովհաննեսի «վնասվածքաբեր» ճանապարհին աստիճաններ կառուցել 13/12/2024 11:59 Տարածքային զարգացման հարցերով քննարկում՝ մարզպետների մասնակցությամբ 13/12/2024 11:45 Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով 13/12/2024 11:39 Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ 13/12/2024 11:36 ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայի տարածքից ձերբակալվածների հետ զրուցելու 13/12/2024 11:27 «Գումի» շուկայում լարված իրավիճակ է 13/12/2024 11:21 LIVE. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը 13/12/2024 11:18 «Գումի» շուկայի տարածքից 8 մարդ է ձերբակալվել․ քաղաքացիներից մեկը փորձել է ինքնահրկիզվել 13/12/2024 11:13 Team ընկերությունների խումբը ձեռք է բերել իռլանդական Imagine օպերատորի բաժնետոմսերի վերահսկող փաթեթը 13/12/2024 11:07 Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար. Գալուզին 13/12/2024 11:03 ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Տվյալ բաժնի վերջին նյութերը