Այսօր, 19:22
Սիրելի երիտասարդներ, ձեզ հեռու են պահում քաղաքականությունից, որ հաշվետու չլինեն. Մի խուսափեք քաղաքականությամբ զբաղվելուց․ Քրիստինե Վարդանյան (Տեսանյութ)
«Ես չեմ կարծում, թե մեր հանրությունը՝ առավել ևս երիտասարդները, անտարբեր են. մենք պետք է հասկանանք, որ հետպատերազմյան նմանը չունեցող շոկի, նաև այսպես կոչված հետհեղափոխական սթրեսի հետ գործ ունենք։ 2018 թվականին երիտասարդների մեծ մասը փողոցում էր ու վստահության քվե է տվել մի մարդու, որն ամենաշատն է խաբել իրենց։ Նիկոլ Փաշինյանը, վերցնելով հազարավոր մարդկանց վստահության քվեն, կործանում է երկիրը՝ իրեն վստահած մարդկանց էլ փորձելով դարձնել մեղսակից։ Որպես հետևանք՝ վստահությունը ջախջախվել է»,- «Հարցեր կան հաղորդմանն ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Համատարած ապաքաղաքականության քարոզ է՝ զբաղվեք ինչով ուզում եք՝ բացի քաղաքականությունից։ Մինչդեռ շատ կարևոր է հասկանալ՝ եթե ես իրական փոփոխություն եմ ուզում, քաղաքականությունն այդ փոփոխությանը տանող ամենակարճ ճանապարհն է. քաղաքականությունում են կայացվում մեր կյանքի վերաբերյալ որոշումները։
Սիրելի՛ երիտասարդներ, ձեզ հեռու են պահում քաղաքականությունից, որ հաշվետու չլինեն. արտահայտե՛ք ձեր դիրքորոշումը ձեզ հարմար եղանակներով, դիրքորոշում ունենալն է ճիշտ և ոչ հակառակը»,- ընդգծել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում