Այսօր, 20:02
Գարիկ Կարապետյանը աշխարհի առաջնությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց, սակայն երրորդ մոտեցման ժամանակ վնասվածք ստացավ
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժության արդյունքներով փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը:
Կարապետյանը երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 188 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ վնասվածք ստաացավ․ ընկավ մրցահարթակին: Բժիշկների օգնությունը ստանալուց հետո Կարապետյանը ինքնուրույն լքեց հարթակը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կարապետյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը հրում վարժությունում: