Այսօր, 19:20
«Նոա»-ն 7։1 հաշվով հաղթել է «Վեստ Արմենիա»-ին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը
Fastex Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Նոա»-ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոշոր հաշվով (7։1) հաղթանակ տարավ «Վեստ Արմենիա»-ի նկատմամբ, հայտնում է armsport.am-ը։
Ռուի Մոտայի գլխավորած թիմի կազմում պոկեր ձևակերպեց Գոնսալո Գրեգորիոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Վիրջիլ Պինսոնը, Գոնսալո Սիլվան և Ուլադ Օմարը։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Մարտին Գրիգորյանը։
Այս խաղից հետո «Նոա»-n ներքին առաջնությունում հաղթական հանդիպումների շարքը հասցրեց 10-ի՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Վեստ Արմենիան» 8-րդն է` 17 միավորով։