Այսօր, 18:46
Այս պահին 75.000-ից ավել քաղաքացի միացել է տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ստորագրահավաքին. Հայկ Մարության (Տեսանյութ)
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակած տեսանյութում տեղեկացնում է, որ «Առավելագույնը 100 դրամ» խորագրով հանրային տրանսպորտի սակագների թանկացման դեմ ստորագրահավաքին արդեն իսկ միացել է 75.000-ից ավել քաղաքացի։
«Մենք շարունակում ենք մեր ստորագրահավաքն ընդդեմ տրանսպորտի թանկացման։ Այս պահին 75.000-ից ավել քաղաքացի միացել է ստորագրահավաքին։ Մարդիկ միանալով ստորագրահավաքին՝ ցույց են տալիս, որ իրենք դեմ են այս խայտառակ որոշմանը»,-նշում է Մարությանը։
Նա տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին տեղի կունենա իր և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջև բանավեճը ուղիղ եթերով։ Եվ մինչև այդ կշարունակեն ստորգրահավաքը։