Այսօր, 13:10
«Գում»–ի շուկայում ձերբակալված մսավաճառներն ազատ են արձակվել
«Գում»-ի շուկայում ձերբակալված 8 քաղաքացիները, ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո, այսօր ազատ են արձակվել։ Այս մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին «Գումի» շուկայում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ առգրավել են մոտ 1 տոննա միս` պատճառաբանելով, որ այն սպանդանոցային մորթ չի անցել։
Ձերբակալվել էր 8 մսավաճառ, վաճառակետերն էլ փակվել էին։