Այսօր, 17:07
Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցեցին
Հովիկ Աղազարյանի կողմից ենթադրաբար պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցանքի հատկանիշները )։