Այսօր, 12:42
Արձանագրվել են շրջակա միջավայրի պահպանության նորմերի խախտումներ՝ թափոնների ոլորտում, համայնքային հողերի նպատակային կիրառման ուղղություններով
Բնապահպանության և ընդերքի Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ ս.թ. դեկտեմբերի 9-15-ը Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներն այցելել են ՀՀ մարզեր։
Տեսչական մարմնից հայտնում են, որ տեղերում Տեսչական մարմնի տարածքային բաժինների, մարզպետների աշխատակազմերի և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմամբ իրականացվել են շրջայցեր։
Արդյունքում արձանագրվել են շրջակա միջավայրի պահպանության նորմերի խախտումներ՝ թափոնների ոլորտում, համայնքային հողերի պահպանության և դրանց նպատակային նշանակության կիրառման ուղղություններով։
Արձանագրված խնդիրները գույքագրվել են և, որպես շրջակա միջավայրի պահպանության առաջնային օղակ, փոխանցվել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ իրենց իրավասությունների շրջանակում համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Միջոցառումները կրում են շարունակական բնույթ։