Հայաստանի տարածքով թուրք-ադրբեջանական փոխսերտաճման նոր մակարդակ, աճող անվտանգային ռիսկեր. պատգամավորը ներկայացրել է Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցության ռիսկերը

16/12/2024 12:21

Հայաստանի տարածքով թուրք-ադրբեջանական փոխսերտաճման նոր մակարդակ, աճող անվտանգային ռիսկեր. պատգամավորը ներկայացրել է Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցության ռիսկերը


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցության ռիսկերը։

Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի աներկբա առաջնորդությամբ։

ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը Թուրքիան և Ադրբեջանը նաև տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։

Հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ ու դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում՝ որպես իրենց ազգային շահերի առաջ մղման հաջորդ փուլ։

Այս համատեքստում հատկանշական է նաև, որ վերջին ընտրություններից հետո Հայաստանի գործող իշխանությունը ևս իր հնգամյա ծրագրում ձևակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը՝ որպես մեր երկրի փոխշահավետ գոյակցության հիմք՝ նախ և առաջ ակնկալելով Թուրքիայի կառուցողական դիրքորոշումը։

Աշխարհաքաղաքական և մեր տարածաշրջանի զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը փաթեթավորված է «Խաղաղության խաչմերուկ» պոպուլիստական և անիրատեսական այսպես կոչված ծրագրով, իսկ իրականում չունի Հայաստանի կայուն զարգացման շահերից բխող համակողմանի հիմքեր և գործադրման կառուցակարգեր։

Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող ընդհանուր գնահատումներ․

1. մասնակից մեկ կողմի աներկբա առաջնորդություն, մյուսի հեռանկարային շահերի ստորադասում,

2. թուրքական տնտեսական ներխուժման (էկսպանսիայի) ծրագրված քաղաքականություն իրական հնարավորություն և այս առումով մեր տարածաշրջանում և դրանից դուրս հաջողած փորձի առկայություն,

3. մինչև 44-օրյա պատերազմը տնտեսական միակողմանի շրջափակման միջոցով աշխարհաքաղաքական շահերի պարտադրում,

4. ռազմական դոմինանտությունից հետո՝ ապաշրջափակման քողի տակ տնտեսական զավթման իրական նպատակադրում,

5. Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց ոտնձգություններ․ թուրք-ադրբեջանական ռազմական ուժի շարունակական կիրառում և աճող սպառնալիք՝ նաև տնտեսական անվտանգությանը սպառնացող, աճող ռիսկերով,

6. «ապաշրջափակման» պարտադրած սցենար՝ «միջանցքային» տրամաբանությամբ, «Խաղաղության խաչմերուկ» պոպուլիստական և անիրատեսական ծրագիր,

7. Թուրքիայի տարածաշրջանային տնտեսական ազդեցության թիրախավորված աճ՝ ՀՀ բնական դաշնակիցներին տարածաշրջանից դուրս մղելու գնով,

8. թուրք-ադրբեջանական տնտեսկան կապերի ռազմավարական միասնական առանցք,

9. Թուրքիայի ռազմավարական հեռանկարում Հայաստանը՝ որպես անհաղթահարելի խոչընդոտ․ թրքահպատակեցման անկառավարելի աճող ռիսկեր՝ պետականության անդառնալի կորուստներ,

10. տրանսպորտային ենթակառուցվածքների բացակայություն և ձևավորման համար ահռելի ներդրումներ, Հայաստանի տեսանկյունից աննշան մասնակցության հնարավորություն, իսկ ծախսարդյունավետությունը՝ անորոշ և հակասական,

11. տարածաշրջանում Հայաստանի համեմատական առավելությունների ու արտաքին տնտեսական հետաքրքրության կորուստ՝ հյուսիս-հարավ ուղղությամբ,

12. Հայաստանի արտահանման հիմնական ներուժը երկարաժամկետում ունի հետևյալ աշխարհագրությունը՝ ԵԱՏՄ և ԵՄ անդամ երկրներ, Իրան, Վրաստան, որոնց հետ ձևավորված են միջազգային առևտրի որոշակի արտոնություններով ռեժիմներ, բարեկամական կապեր և ռազմավարական գործընկերություն,

13. Հայաստանի արտահանման ներուժի կլանում․ Թուրքիայի հետ արտահանման ճյուղերի բարձր համընկնում,

14. արտահանմանը միտված հայկական արտադրանքը չունի մրցակցային առավելություններ թուրքական շուկաներում․ մասշտաբի բացասական էֆեկտ, համեմատաբար բարձր ծախսեր (ներառյալ էներգետիկ ծախսերը), ցածր տեխնոլոգիական և պետական աջակցության մակարդակ,

15. Հայաստանի տարածքով թուրք-ադրբեջանական փոխսերտաճման նոր մակարդակ և աճող անվտանգային ռիսկեր,

16. Թուրքիա-Ադրբեջան ազատ առևտրի ռեժիմը՝ երրորդ երկրների նկատմամբ խիստ տարբերակված քաղաքականության դրսևորումներով։

Գնահատումները բնութագրող թվեր և փաստեր․

- 44-օրյա պատերազմին նախորդող տասը տարիներին (2010-2019թթ.)․ Թուրքիայից Հայաստանի ներմուծումը՝ 2,151 մլրդդոլար,կայուն աճի միտումով, արտահանումը՝ 13,9 մլն դոլար՝ 150 անգամ պակաս ներմուծումից, ներմուծման կառուցվածքում Թուրքիայի տեսակարար կշիռը՝ 5 տոկոս, արտահանման կառուցվածում՝ 0,1 տոկոս,

- 2021թ․ թուրքական ներմուծման արգելքի պայմաններում 73 մլն դոլարի թուրքական ներմուծում,

- 2023թ․ բացասական միտումը վերականգնվել է․ ներմուծում՝ 337 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով 30 տոկոս, արտահանումը՝ 6,4 մլն դոլար, կրճատվելով 10 անգամ,

- 2024թ․ հունվար-հոկտեմբեր․ Թուրքիայից ներմուծումը՝ 272 միլիոն դոլար, արտահանում՝ 397 հազար դոլար, 690 անգամ պակաս արտահանումից, իսկ ՀՀ ընդհանուր արտահանման կրկնապատկում, որը կազմել է 11,55 մլրդ դոլար, որից 22,5 տոկոսը դեպի Ռուսաստան,

- դեպի տարածաշրջանի բարեկամ, ինչպես նաև հեռանկարային արտատարածաշրջանային երկրներ արտահանման մակարդակի չիրացվածության բարձր մակարդակի ու անկայունությունների խորացում արտաքին պատահական գործոնների անկառավարելի ազդեցությունների հետևանքներով, մասնավորապես՝ 2024թ․ 10 ամիսներին ՀՀ արտահանման կառուցվածքում ԵՄ երկրների տեսակարար կշիռը կրճատվել է 2,5 անգամ, դառնալով 4,3 տոկոս, ԵԱՏՄ՝ կրճատում 2,5 անգամ, դառնալով 23,7 տոկոս, Իրան՝ կրճատում 2 անգամ, դառնալով 0,8 տոկոս, ԱՄՆ՝ կրճատում 2 անգամ, դառնալով 0,4 տոկոս, Վրաստան՝ կրճատում 2 անգամ, դառնալով 1,2 տոկոս։

Այս իրավիճակում և անորոշ զարգացումներով պայմանավորված՝ առկա են իրատեսական և անկառավարելի ռիսկեր՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանականով կլանելու առումով։ Ի դեպ, այս ռիսկերը արձանագրել և բազմակողմանի հիմնավորում էր օրվա իշխանությունը 2020թ․ հոկտեմբերին, երբ արգելվեց թուրքական ներմուծումը, մասնավորապես․

- արտաքին առևտրի կախվածության խորացում, ապրանքային և աշխարհագրական կառուցվածքների վատթարացում,

- տնտեսության, ներառյալ՝ օտարերկրյա ներդրումների անհամեմատ փոքր ծավալ,

- «կապիտալի փախուստի» կայուն արձանագրվող դրսևորումներ՝ նաև թուրք-ադրբեջանական ռազմական էսկալացիայի հետևանքով,

- տնտեսական անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ և համարժեք սահմանափակումների բացակայություն,

- տնտեսական անվտանգության հաշվին տարածաշրջանային ինտեգրացիայի իմիտացիա,

- խորացող անվտանգային, քաղաքական, տնտեսական անկայունություն,

- աղքատության պահպանվող բարձր մակարդակ, արտագաղթի նոր ալիք, ժողովրդահրական ճգնաժամի իրական դրսևորումներ՝ արտագաղթ, ծնելության անկում, մահացության աճ,

- սահմանամերձ բնակավայրերում հողի սեփականության անսահմանափակ հասանելիությունը թուրք-ադրբեջանական կապիտալի համար,

- ներմուծումը տեղական արտադրանքով փոխրինման նպատակադրումը կունենա ճիշտ հակառակ իրական դրսևորումը՝ տեղական արտադրանքը կփոխարինվի թուրքականով, ինչի իրական միտումների մասին արդեն խոսեցինք,

- տնտեսական էքսպանսիայի և անվտանգության նոր մարտահրավերներ․ թուրքական ներմուծման առաջանցիկ աճ, պահուստային արժույթի արտահոսք,

- արտահանման իրական բարձր ներուժ ունեցող տեղական արտադրանքի ծավալների շարունակական նվազում և վերացում, առաջնային հարվածը՝ գյուղատնտեսությանը, հատկապես՝ ջերմոցային տնտեսությանը, տեքստիլ և մշակող արդյունաբերությանը

Այսպիսով․ օրեցօր առավել ակնհայտ են դառնում՝

- Հայաստանի օրվա իշխանությունների նեղ անձնական ու քաղաքական խմբակային շահերն ի սկզբանե հակադրված են մեր երկրի և ժողովրդի պետական ու ազգային շահերին,

- այս իշխանությանը պարտադրված «ապաշրջափակումը»՝ «Խաղաղության խաչմերուկ» մերկապարանոց քողարկմամբ, դրա հիմնական դրսևորումներից է։

Ելնելով վերը բերված ընդհանուր գնահատումներից և իրատեսական ռիսկերի արձանագրումներց՝ ստորև ներկայացնեմ տարածաշրջանային տնտեսական ապաշրջափակման գործընթացների կարգավորման նվազագույն սկզբունքները Հայաստանի կայուն զարգացման ազգային շահերից բխող․

1. Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե ինքնանպատակ, բացառապես շուկայական «վայրենի» մոտեցումներով, այլ՝ խորացող անվտանգային և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներն առաջնահերթ լուծելու նպատակով,

2. տարածաշրջանում արդյունավետ և փոխշահավետ տնտեսական ինտեգրումը և Հայաստանի տնտեսական կայուն զարգացումը չեն կարող լինել այս հիմնախնդիրներն անտեսելու, դրանք ավելացնելու և խորացնելու հաշվին,

3. ներդրումներն ու տնտեսական աճը պետք է նյութական հիմք դառնան հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, ազատ և բարեկեցիկ ապրելու ձգտումները կյանքի կոչելու համար,

4. տնտեսական փոխգործակցությունը պետք է ուղղված լինի, այլ ոչ թե հակադրվի երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը, առկա մարդկային և տնտեսական ամբողջական ներուժի օգտագործմանը,

5. ազգային պետությունը՝ սոցիալական տնտեսական համակարգով, իր դրական ու առարկայական պարտավորությունները պետք է իրականացնի ողջ ծավալով և անշեղորեն,

6. ազգային հեռանկարային շահերը չպետք է զիջվի ո՛չ շուկայի անտեսանելի ձեռքին, ո՛չ էլ դրանց հակասող և այլոց շահերով առաջնորդվող արտաքին թվացյալ հնարավորություններին։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:27 Լարսի ճանապարհը բաց է Այսօր, 09:17 «Հրապարակ». Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին Այսօր, 09:15 «Փաստ». Երկրի վիճակն էլ է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Մհեր Սահակյանի մահվան դեպքից անցել է 1 ամիս, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ կատարվեց նրա հետ Այսօր, 09:07 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանն ԱԺ նիստերն իր գրաֆիկի՞ն է հարմարեցնում Այսօր, 09:06 «Փաստ». «Գարնանային թեժացում». ինչպե՞ս պետք է պայքարել Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի խանձած խոզը չի մորթվել սպանդանոցում Այսօր, 09:03 «Հրապարակ». Առանց խափանման միջոցի փոփոխության, «օրենքով գողը» մեկուկես տարի է՝ գտնվում է մենախցում Այսօր, 09:02 «Փաստ». Թուրք-ադրբեջանական քարոզչության հիմնական փորացավն այն է, որ «իրենց» Փաշինյանին հանկարծ ձեռք չտան Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Աշխեն Հայրապետյանը, որը գրեթե բոլոր գործուղումների ժամանակ ուղեկցում է Ալեն Սիմոնյանին, կոնկրետ ի՞նչ գործառույթ է իրականացնում Այսօր, 08:56 «Ժողովուրդ». 783 հազար քաղաքացի պետք է հայտարարագիր ներկայացնի, սակայն 1.5 ամսում անգամ 5 տոկոսը հայտարարագիր չի ներկայացրել Այսօր, 08:50 «Հրապարակ». Ինչու «Անհետ կորածի մասին» օրենքի նախագիծը տարիներ շարունակ օրենք չի դառնում 12/02/2025 22:26 «Զելենսկին այնպես, ինչպես Պուտինը, խաղաղություն է ցանկանում»․ Թրամփը հեռախոսով զրուցել է նաև Ուկրաինայի նախագահի հետ 12/02/2025 22:12 «Այդ դրոշի տակ այդ մարդիկ կռվում էին, այդ դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի` և ողջերի, և՛ զոհվածների մեջ»․ Հանրային ռադիոյի նախկին տնօրենը՝ ռադիոտան մոտից Արցախի դրոշը հեռացնելու մասին 12/02/2025 21:49 «Ուղեղի մշուշ»․ Ինչի՞ հետևանք է 12/02/2025 21:31 Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից 12/02/2025 21:18 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են մահվանից 3 օր անց․ Armlur.am 12/02/2025 21:06 Թրամփը զանգահարել է Պուտինին, երկար զրուցել են 12/02/2025 20:55 «Ձեր ականջին օղ արեք. մյուս անգամ չհամարձակվեք գաք էստեղ, տակից, գլխից դուրս տաք». Փաշինյանը հունից դուրս եկավ (Տեսանյութ) 12/02/2025 20:44 Գործող իշխանությունները ծառայում են Հայաստանի դեմ թշնամական տրամադրություններ ունեցող ուժերին և քարոզում նրանց գաղափարախոսությունը․ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե 12/02/2025 20:38 «Ամեն տափակ տեսարանից պետք չէ, որ հանրությունը ցնցվի». Փաշինյանը կարծում է՝ օտարեկրացիների մասնակցությամբ տեսանյութը բեմադրել են 12/02/2025 20:24 «Տո, Կարեն Կարապետյանն ո՞վ ա, Սերժ Սարգսյանն ո՞վ ա, որ ինձ իշխանություն տան կամ չտան». Փաշինյան (Տեսանյութ) 12/02/2025 20:11 Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ Հարավարևմտյան թաղամասի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել 12/02/2025 20:00 Սնուփ Դոգի համերգի կազմակերպման հետ կապված վարույթը ՄՊՀ-ն կարճել է 12/02/2025 19:49 Արցախցիներն ամաչելու պատճառ չունեն․ Մովսես Հակոբյան 12/02/2025 19:34 Հայ հրաձիգներրը ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում 12/02/2025 19:20 «Շարժվում ենք խաղաղության օրակարգով»․ Խաչատուրյանը՝ Ուրուգվայի դեսպանին 12/02/2025 19:06 Զելենսկին պնդում է՝ իր դեմ մահափորձ է իրականացվել 12/02/2025 18:51 Կա ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների որակի դինամիկա, որը պետք է պահել ու զարգացնել. Փաշինյան 12/02/2025 18:38 Մենք ունենք կառավարման որակի խնդիր. Փաշինյան (Տեսանյութ) 12/02/2025 18:27 Նիկոլ Փաշինյան, հերթական անգամ ՀՀԿ-ի անունից պահանջում եմ հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները 12/02/2025 18:18 Էդ որ արցախահայերին էթնիկ զտման են ենթարկել, բա ո՞նց է եղել՝ մեր արցախցի գործընկերները էթնիկ զտման չեն ենթարկվել. Փաշինյան (Տեսանյութ) 12/02/2025 18:07 Պետք է պարզել՝ Ալեն Սիմոնյանի ասածներն արցախցիների մասին ճղճի՞մ են, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 12/02/2025 17:58 Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները 12/02/2025 17:45 Հեղափոխություն ենք արել, որ հարկային պարտավորությունները թափանցիկ իրականացնենք. Փաշինյան (Տեսանյութ) 12/02/2025 17:34 Իսկ սույն պարոնը կարո՞ղ է հանկարծ հիշի, թե ովքեր են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ովքեր են բացարձակապես մենակ թողել մաքառող արցախցիներին․ Արձագանք Ալեն Սիմոնյանին 12/02/2025 17:18 Վրաերթ՝ Արտաշատում․ Տուժած հետիոտներից երկուսն անչափահաս են 12/02/2025 17:05 Իրականությունը լավագույնս իմացող, Արցախին օգնելուց պաշտոնապես հրաժարված անձինք վերստին խեղաթյուրում են իրականությունը՝ աղ լցնելով հայրենազուրկ արցախցիների չսպիացած վերքերին․ Արցախի թեմ 12/02/2025 16:49 Սիրո տոներին ընդառաջ Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր՝ «Սիրում եմ» աշխատանքը 12/02/2025 16:37 ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը Երևանի սուվերեն իրավունքն է. Պեսկով 12/02/2025 16:15 ՀՀ պաշտպանության փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր 12/02/2025 16:04 Դուք պետք է անընդհատ արդարանաք ու անընդհատ թե Հայաստանի, թե Ղարաբաղի ժողովրդից ներողություն խնդրեք. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին 12/02/2025 15:51 Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում ստուգայցեր են իրականացվում. Հայկ Կոստանյան 12/02/2025 15:47 Լճաշենցի 51-ամյա կինն օտարերկրացի ընկերոջ վրա տարայով լի ծծմբաթթու է լցրել, 24-ամյա օտարերկրացին, գիտակցության չգալով, մահացել է 12/02/2025 15:19 Հայոց ցեղասպանության թանգարանում իրականացվել են հրդեհաշիջման վարժանքներ 12/02/2025 14:59 Հայաստանի ՊՆ ստորաբաժանումները մասնակցել են «Համատեղ լուծում-2025» զորավարժությանը 12/02/2025 14:50 Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. լեգենդար Քյոխի պատասխանը. Yerkir.am 12/02/2025 14:24 Իր հետ պետք է խոսել Իրական Հայաստանի անունից, մինչև Պատմական Հայաստանի գործերին անցնելը. Քաղաքագետ 12/02/2025 14:24 Հայտնի անձնավորությունը մուրճը փոխարինել է ՀՀ-ի ստվարաթղթե քարտեզով և Իրական Հայաստան է քարոզում. Քաղաքագետ 12/02/2025 14:20 Խիստ չորային հունվար է եղել Հայաստանում 12/02/2025 14:14 Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն 12/02/2025 14:01 Գյումրիում ալկոհոլի ազդեցության տակ 41-ամյա ՌԴ քաղաքացին կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին 12/02/2025 13:58 Բացառվում է իշխանության հետ համագործակցությունը. Մարտուն Գրիգորյանը կմասնակցի Գյումրիում արտահերթ ընտրություններին 12/02/2025 13:53 Ադրբեջանցի եղբայրներն ուսումնասիրում են՝ ՀՀ-ո՞վ անցնի միջանցքը, թե՞ Իրանով. թուրք նախարար 12/02/2025 13:49 Թրամփն աշխատանքից ազատել է USAID-ի գլխավոր տեսուչին 12/02/2025 13:45 Իշխանությունների ներկայացրած այս «խաղաղություն» կոչվածի երաշխավորը լինելու է Թուրքիան. Ռուստամյան 12/02/2025 13:41 Արայիկ Հարությունյանն իր պաշտոնից փախավ. նրա վրա ոչ մի ճնշում չի եղել․ Ռուստամյան 12/02/2025 13:37 Գլուխները պատին են տալիս, տխմարությունն էլ պետք է չափ ունենա. Լևոն Քոչարյանի արձագանքը՝ Մեղրիի վերաբերյալ մեղադրանքներին 12/02/2025 13:31 Բանակցությունների ընթացքը գաղտնի է պահվում, բանավոր խոսակցություններն էլ ոչ մի տեղ չեն արձանագրվում 12/02/2025 13:23 ՀՀ-ում փախստականների 42%-ը հայտնել է, որ մանկապարտեզ չհաճախող երեխա ունի, ուսման մակարդակը վատթարացել է. ՅՈՒՆԻՍԵՖ 12/02/2025 13:18 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը 12/02/2025 13:07 Պետք է դադարենք փրկիչներ որոնել, պետք է դադարենք հավատալ մեկ քայլանի փրկության երազներին․ Կոնջորյան 12/02/2025 12:57 Արայիկ Հարությունյանի սուրճ խմելու լուսանկարի նախապատմությունը գիտե՞ք, մի օր կպատմեմ. Ալեն Սիմոնյան 12/02/2025 12:51 Սամվել Շահրամանյանը թող պատմի, թե ոնց է կարողացել «ախրանիկներով» դուրս գալ. մենք չենք ուզել, որ «Ղարաբաղը» դատարկվի. Ալեն Սիմոնյան 12/02/2025 12:45 Ալիևը հույս է հայտնել, որ ի տարբերություն վերջին չորս տարիների, Թրամփի օրոք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները կզարգանան 12/02/2025 12:43 ԵՄ անդամակցության որևէ այլ մեխանիզմ, քան հանրաքվեն է, Սահմանադրությունը չի նախատեսում. Օհանյան (Տեսանյութ) 12/02/2025 12:34 Բավականին դժվար ճանապարհ է մեզ սպասվում՝ տնտեսվարողների կյանքը բարդանալու իմաստով. ՔՊ-ական պատգամավոր (Տեսանյութ) 12/02/2025 12:22 «Վիվա Արմենիա»-ն թողարկում է առաջին պարտատոմսերը 80 մլն ԱՄՆ դոլար ծավալով 12/02/2025 12:08 Թրամփի դիրքորոշման հետ կապված եվրոպական երկրները փոխում են մոտեցումն Ուկրաինայի նկատմամբ. Politico 12/02/2025 12:04 Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել 14 ՃՏՊ, 17 անձ ստացել է վնասվածքներ 12/02/2025 11:26 Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք ձեր պահած Լեռնային Ղարաբաղ. Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականին (Տեսանյութ) 12/02/2025 11:21 Արցախի նախագահը պահանջում է Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել արցախցիներից 12/02/2025 11:17 Երիտասարդները Տիգրան Ավինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն 12/02/2025 11:13 Վերջին վայրկյանը վրա է հասել այն պահին, երբ ալենսիմոնյանները փախել են կռվից ու խաղաղության խաչմերուկում բանակցել Արցախը հանձնելու մասին. Արսեն Բաբայան 12/02/2025 11:10 Viva. արևային էներգիայով սնուցվող բազային կայանների թիվը հասել է 48-ի. 606 500 կՎտ*ժ էներգիա, 25 350 000 դրամի տարեկան խնայողություն (Տեսանյութ, Լուսանկարներ) 12/02/2025 11:07 «ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը խայտառակ բլեֆ է. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) 12/02/2025 11:00 ՀՀ-ն բանակցությունների առաջին իսկ փուլից սկսած մեր եվրոպացի գործընկերներին ներկայացրել է մեր տնտեսական հետաքրքրվածությունն այն ժամանակ Մաքսային միության միասնական շուկայով. Մամիջանյան 12/02/2025 10:53 Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով. ԱՆ 12/02/2025 10:49 «Արմավիր» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են կանեփի սերմնահատիկներ 12/02/2025 10:46 Պատվերով տխմարություններ գրելու նոր ցիկլի մեջ եք ընկել. Առողջապահության նախարար 12/02/2025 10:44 ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը (Տեսանյութ) 12/02/2025 10:41 Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը 12/02/2025 10:39 ՔՊ վերնախավի համար ՀՀ-ի ներսում և սփյուռքում մարդկանց պառակտումը դարձել է իշխանության մնալու երաշխիք. Թաթոյան 12/02/2025 10:33 Անդամակցելով ԵՄ-ին՝ Հայաստանի անվտանգության երաշխիքը դառնալու է ոչ թե Եվրոպական միությունը, այլ՝ Թուրքիան. Արմեն Ռուստամյան (Տեսանյութ) 12/02/2025 10:23 Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը. Հովհաննիսյան 12/02/2025 10:13 Երևան-Սևան ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել 12/02/2025 10:06 Ավտոբուսով եկա աշխատանքի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12/02/2025 09:44 Արցախում ծնված Արմեն Գրիգորյանը ոչ միայն «կուլ է տալիս» գարշանքն ու ծաղրը, այլև կրում է իշխանության «Արցախն Ադրբեջան է և վե´րջ» կարգախոսը․ Պատգամավոր 12/02/2025 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 12/02/2025 09:28 Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 12/02/2025 09:18 «Ժողովուրդ». Հարգանքից խոսող ՔՊ-ականները հրաժարվում են դատարան ներկայանալ 12/02/2025 09:14 «Ժողովուրդ». Փաշինյանը հրահանգել է հնարավորինս քրեականացնել Գյումրու ընտրությունները 12/02/2025 09:11 «Հրապարակ». Բաքվում Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին են դատում, Երևանում` Միքայել Արզումանյանին 12/02/2025 09:09 «Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունում ձևավորվել են լարված հարաբերություններ հենց կառավարող խմբի ներսում 12/02/2025 09:07 «Հրապարակ». Ինչու է Սամվել Բաբայանի թիրախում հայտնվել Արամ Սարգսյանը 12/02/2025 09:06 «Ժողովուրդ». Ինչու են ոստիկանները Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենան տարել տուգանային հրապարակ 11/02/2025 23:15 Ցինիզմի ինչ մակարդակ պիտի ունենան ՀՀ իշխանությունները, որ մի կողմից՝ Արցախը հանձնեն թշնամուն, մյուս կողմից՝ բառացիորեն միայնակ մնացած ժողովրդին լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ․ Բեգլարյան 11/02/2025 22:46 60-ամյա տղամարդը կոտրել է Շենգավիթում կայանված «ՎԱԶ 2107»-ի ապակին, գողացել նվագարկիչը 11/02/2025 22:28 Միջնախասրտային միջնապատի կառուցվածքային խանգարում․ հայտնաբերվում է միայն սրտի ՈՒՁՀ-ի ժամանակ 11/02/2025 22:10 Ռուսաստանի արտգործնախարարությունում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը