16/12/2024 21:24
«Իմ առավելագույն ցուցանիշը չէ»․ Աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայան
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն և աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը խոսել է կարիերայում առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու մասին։
«Պայքարն ավելի է թեժանում, ոսկու գինն արդեն ավելի բարձր է։ Հիմա պետք է ավելի շատ ջանք ու եռանդ չխնայենք, որ միշտ ոսկի բերենք Հայաստան։ Չենք հանգստացել Օլիմպիական խաղերից հետո, շարունակել ենք մարզվել, ու որքան հնարավոր է՝ առաջնությանը բարձրացրել եմ։ Սա իմ առավելագույն ցուցանիշը չէր, բայց ինչքան որ պետք էր այդ պահին՝ կարողացա բարձրացնել։ Երկար տարիներ այս մեդալը նվաճել է մի մարդ, այժմ ժամանակն էր, որ այն ուրիշը նվաճեր»,- ասել է Լալայանը։
25-ամյա ծանրորդը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած աշխարհի առաջնությանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) հռչակվել է աշխարհի չեմպիոն։
Աղբյուր՝ armsport.am