Այսօր, 15:06
ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի աշակերտներին
Այցն իրականացվել է 2024 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավուքների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում:
Նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը:
ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. դպրոցականները բարձրացրել են մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: