Այսօր, 14:30
27-ամյա Մարիամը, ում մեքենան հրկիզել են, ՊՆ ՌՈ ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ. ՊՆ
Ի պատասխան «Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը» վերտառությամբ հրապարակման առնչությամբ ԶԼՄ գործընկերների հարցումների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հրապարակման մեջ նշված ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ:
«Նա ամիսներ շարունակ գտնվում է ֆիզարձակուրդում»,- հայտնել են ՊՆ-ից։
Հիշեցնենք՝ այսօր գույքի դիտավորությամբ վնասման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությունն օպերատիվ տեղեկություներ է ստացել, որ Վիլնյուսի փողոցում ավտոմեքենա է այրվում:
«Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայում: Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 27-ամյա Մարիամ Վ.-ին, և ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար է բռնկվել, այլ հրկիզել են և կա տեսագրություն, իսկ հրկիզման արդյունքում Մարիամ Վ.-ին պատճառվել է 4 միլիոն դրամի վնաս:
Շամշյանի տեղեկություններով՝ Մարիամ Վ.-ն աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկում՝ որպես պետ»,- գրել էր կայքը։