Այսօր, 13:17
Մյասնիկյան պողոտային և Լվովյան փողոցին հարող շուրջ 30 հա տարածքում կհիմնվի քաղաքային նոր այգի
Մյասնիկյան պողոտային և Լվովյան փողոցին հարող շուրջ 30 հա տարածքում կհիմնվի քաղաքային նոր այգի, այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ընթացքում։
Զավթված հողակտորների մի մասը վերադարձվել է համայնքին, մյուսների առումով աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի:
Այն կլինի հերթական՝ հինգերորդ քաղաքային անտառը և մակերեսով ամենամեծը: Նշվեց, որ հանգստի գոտին կունենա հեծանվուղի, մարզական հատված, արհեստական լիճ, ամֆիթատրոն, էկոսրճարան:
«Հաջորդ տարի մենք ևս 30 հա տարածք զբաղեցնող անտառային գոտի կունենանք: Զավեշտալին այն է, որ մեր ընդդիմախոսները մեզ պարբերաբար մեղադրում են Երևանում կանաչ ֆոնդը վերացնելու մեջ, մինչդեռ վերջին երկու տարվա ընթացքում Երևանում տասնյակ հեկտարներով այգիներ և անտառներ են տնկվել, և եթե համեմատենք վերջին երկու տարին վերջին մի քանի տասնամյակի հետ, վստահորեն կարող ենք պնդել, որ վերջին երկու տարում շատ ավելի շատ ծառ է տնկվել Երևանում, ծառեր, որոնք երկու ամիս հետո չեն չորացել, որին զուգահեռ նաև ոռոգման համակարգեր են անցկացվել»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը: