16/12/2024 20:45
Արևմտյան երկրների ղեկավարներն իրենց համարում են Աստծո ներկայացուցիչները՝ երկրի երեսին․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահը և արևմտյան մի շարք երկրների ղեկավարներ, չհավատալով Աստծուն, իրենց համարում են երկրի երեսին նրա ներկայացուցիչները։
Բնորոշումը Պուտինն արել է ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ՝ նշելով, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն աշխարհի մյուս երկրներին պարտադրում են իրենց՝ անընդհատ փոփոխվող կանոններով շարժվել։
«Կա միայն մեկ կայուն կանոն. չկան կանոններ նրանց համար, ովքեր իրենց համարում են ամբողջ աշխարհի տերը, ովքեր իրենց համարում են Աստծո ներկայացուցիչները՝ երկրի երեսին, թեպետ չեն հավատում Աստծուն»,- ասել է Պուտինը։