Այսօր, 16:02
2025 թվականն արևելյան օրացույցով կանաչ օձի տարի է, իսկ օձերը մեր երկրում քիչ չեն իշխանության. Աշոտյան
2025 թվականն արևելյան օրացույցով կանաչ օձի տարի է, իսկ օձերը մեր երկրում քիչ չեն, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է գալիք տարում մեր երկրում իշխանափոխություն լինի՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Իշխանափոխություն Հայաստանում կարող է լինել յուրաքանչյուր օր։ Ցավոք, թե երբ կլինի, կախված է ոչ այնքան հայ ժողովրդից, որը ոնց որ չի ուզում իր ձեռքը վերցնել իր ճակատագիրը, որքան Նիկոլ Փաշինյանին դրսից խաղացնող ուժերից։ Եթե քաղաքականության մեջ գործեր ֆուտբոլի օրենքը, որ երկրորդ դեղին քարտից հետո կարմիր պետք է տան, Նիկոլը վաղուց պետք է հեռացված լիներ խաղադաշտից։
Մի հավատացեք Արևմուտքի քարտերին, դրանց գույներին։ Արևմուտքը երկու ձեռքով է խաղում՝ հանրային դաշտում գովում է Նիկոլին, «դուխ տալիս» և «շախի» գցում ռուսների դեմ, իսկ տակից գրում են, որ Նիկոլը «քխ» ա, սակայն արտաքնապես ասում են, որ «պուպուշ է»»,-ասաց նա։