Այսօր, 11:11
Սիրիայում կատարվածի հետևում կանգնած է Թուրքիան. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թուրքիան է կանգնած Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադին տապալած զինված ապստամբների խմբի հետևում: Նա պնդել է, որ Անկարան «անբարյացակամորեն գրավել է» իր հարևանին: Այս մասին գրում է Financial Times-ը:
«Ոչ ոք չգիտի, թե ով է կանգնած (Սիրիայի նոր իշխանությունների) հետևում, բայց ես գիտեմ՝ Թուրքիան է, նա է կանգնած այս ամենի հետևում: Նրանք դա ուզում էին հազարավոր տարիներ և նա ստացավ դա: Մարդիկ, որոնք մտան Սիրիա, վերահսկվում են Թուրքիայի կողմից»,- ասել է Թրամփը։