Այսօր, 11:07
Հակոբ Արշակյանը մեկնում է Սաուդյան Արաբիա. բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը երեք օրով մեկնում է Սաուդյան Արաբիա:
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1․«Ինտերնետ կառավարման համաժողով 2024»-ին մասնակցելու համար 2024 թվականի դեկտեմբերի 17-19-ը Ռիյադ (Սաուդյան Արաբիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ:
2․Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: