Այսօր, 12:31
ԵԱՏՄ երկրները գրեթե լիովին բավարարում են իրենց պարենային ապրանքների պահանջարկը. Միշուստին
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում պարենային անվտանգությանը, սննդի պակասի կանխմանն ուղղված մեխանիզմներին և հայտնել է հավաքական պարենային անվտանգության պայմանագրի շուրջ քննարկումների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Միշուստինը նշել է, որ ԵԱՏՄ երկրներում պարենային ապրանքների ինքնաբավության մակարդակը կազմում է 93%:
«Միության գոյության 10 տարիների ընթացքում մեր երկրներում զգալիորեն աճել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը։ Հիմնական պարենային ապրանքներով ինքնաբավության մակարդակն այժմ կազմում է մոտ 93%։ Լիովին բավարարում ենք հացահատիկի, բուսական յուղի, խոզի միս, թռչնամսի, շաքարավազի, կաթի և ձվի ներքին պահանջարկը», - ասել է Միշուստինը։
ՌԴ վարչապետը նշել է, որ նման արդյունքների հնարավոր է եղել հասնել միության երկրների միջև փոխլրացման և «բոլոր մակարդակներում համակարգված գործողությունների» շնորհիվ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։