Այսօր, 15:58
Հանրության բարոյական գահավիժման ցուցիչ է, երբ հանդուրժում է առաքինության ամեն արժեք ստորադասող առաջնորդներին. Տարոն Սիմոնյան
Միջազգային իրավունքի մասնագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Հանրության բարոյական գահավիժման ցուցիչ է, երբ համատարած էքզիստենցիալ մարտահրավերների պայմաններում նա շարունակում է հանդուրժել առաջնորդներին, ովքեր մարդուն, ընտանիքին, հայրենիքին և ընդհանրապես՝ հավատքին նվիրվելու առաքինության ամեն արժեք ստորադասում ու փոխարինում են կենցաղապաշտությամբ, բամբասանքով ու միմյանց նվաստացնելու հաճույքով ․․․
Չէ ․․․ մեկ է՝ #սկզբիցպետքէսկսենք, ամենասկզբից՝ մարդ-անհատի ձևավորումից, արժեքների վերարժևորումից, կյանքի նոր իմաստից ու առաքինի անհատի բարոյականությունից ․․․ եթե, իհարկե, ցանկանում ենք պահպանել ու զարգացնել պետականությունն ու ազատագրել Արցախը։
Մնացած ամեն ինչ ինքնախաբեություն է»։