17/12/2024 22:11
100 000-ից ավելի տուժած, 15 զոհ, անհետ կորածներ․ Փոթորիկը մեծ վնասներ է հասցրել Մոզամբիկին
«Շիդո» արևադարձային փոթորկի հետևանքով Մոզամբիկի հյուսիսում գտնվող Նաամպուլա, Նիասա և Կաբո Դելգադո նահանգներում առնվազն 15 մարդ է զոհվել, ավերվել է շուրջ 5 800 բնակելի շենք, հայտնել է Rádio Moçambique-ը։ Նշվում է, որ տվյալները խիստ նախնական են, ընդհանուր տուժածների թիվը 100 000-ից ավելին է, անհաայտ է մնում ձկնորսների ճակատագիրը, որոնք օվկիանոս են դուրս եկել, 69 նավակ է կորել։
«Շիդո» փոթորիկը մոլեգնել է մի քանի օր առաջ Հնդկական օվկիանոսի հարավ-արևմուտքում, ապա անցել Մադագասկարի, Կոմորյան կղզիների և Մայոտ կղզու վրայով։ Մայոտի իշխանությունները դեռ վերջնականապես չեն ամփոփել զոհերի թիվը, սակայն, ըստ նախնակաան հաշվարկների, խոսքը մի քանի հարյուր մարդու մահվան մասին է։ Դեկտեմբերի 17-ին ցիկլոնը, արդեն թուլացած, հասել է Զիմբաբվե։ Այնտեղ հորդառատ աանձրևներ և ուժեղ քամիներ են։