![Մի օր թիմակիցների ներքին գրագրությունը կհրապարակեն, մի օր` իրենց անկողինը, երրորդ օրն էլ, օրինակ, օրակարգ պահելու համար մի պատգամավորի կրակի վրա կխանձեն․ Աբրահամյան](https://www.aysor.am/news_images/790/2367961_1/l_p3jy14hb6p.thumb.jpg)
Այսօր, 09:37
Մի օր թիմակիցների ներքին գրագրությունը կհրապարակեն, մի օր` իրենց անկողինը, երրորդ օրն էլ, օրինակ, օրակարգ պահելու համար մի պատգամավորի կրակի վրա կխանձեն․ Աբրահամյան
Իշխանությունը հանրային-քաղաքական օրակարգում թելադրող լինելու կարգավիճակն այնքան է կարևորում, որ պատրաստ է ամեն ինչի, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մի օր թիմակիցների ներքին գրագրությունը կհրապարակեն, մի օր` իրենց տան անկողինը, երրորդ օրն էլ, օրինակ, օրակարգ պահելու համար, մի նախարարի կամուրջից կհրեն-կգցեն կամ մի պատգամավորի կրակի վրա կխանձեն:
Այս իշխանության առաձնահատկությունն այն է, որ նրա համար բարոյական և գաղափարական գծեր վաղուց չկան և իրավիճակ թելադրելու համար պատրաստ են ամենասարսափելիին` ներհասարակական բևեռացման, հազարավոր զոհերի, տարածքային զիջումների, Հայաստանի տեղի ու դերի վաճառքին, միայն մնան իշխանության», - գրել է նա: