Այսօր, 13:18
Հովիկ Աղազարյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց այս պահին չի քննարկվում։
Aysor.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել է՝ արդյո՞ք գլխավոր դատախազը կգնա Ազգային ժողով՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։
«Այս պահին նման հարց չի քննարկվում»,- հայտնել են Դատախազության հանրային կապերի բաժնից։
Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը, սակայն, 24News-ին ասել է, որ Գլխավոր դատախազը հունվարի 20-ին կգնա ԱԺ ու կառաջարկի Հովիկ Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից, որից հետո նրան կա՛մ կկալանավորեն, կա՛մ կենթարկեն տնային կալանքի։