Այսօր, 10:20
2024 թ․ երրորդ եռամսյակում գույքագրվել և տեսաձայնագրվել են մոտ 251.5կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից 2024 թվականի երրորդ եռամսյակում գույքագրվել և տեսաձայնագրվել են մոտ 251.5կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ։
Գույքագրվել են միջպետական նշանակության 111.5կմ, հանրապետական նշանակության 12.95կմ և մարզային (տեղական) նշանակության 127կմ ավտոմոբիլային ճանապարհներ։
Իրականացվել է դաշտային այցերի ընթացքում հավաքագրված տվյալների ամփոփում և վերլուծություն։
Այս աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Գույքագրման շրջանակներում չափագրվում և հաշվառվում են ճանապարհների օտարման շերտում գտնվող տարրերը։
Հավաքագրված տվյալները Ճանապարհային դեպարտամենտի ստորաբաժանումների կողմից օգտագործվում են ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակման, անվտանգության միջոցառումների ձեռնարկման և այլ նպատակներով։