Այսօր, 16:37
«Gazel»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում բեռնատար «Gazel» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ եկեղեցու դիմաց՝ «Լամբադա» կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել 2 ծառ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները վիրավորներին մինչև Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդին։ Նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել: Վարորդի ինքնազգացությունը վարելիս վատացել էր։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։